Solovonki's Underwear. Designed to Wear » ATEX

Загрузка 0%

Отключение этих анимаций позволит ускорить навигацию между разделами и интерфейсами на веб-сайте, экономя ваше время.

Мероприятия Стиль жизни Street Fashion Стиль Фотосессии Искусство
  • Solovonki's Underwear. Designed to Wear

    Стиль

    18декабрь
    Հայկական նորաձևությունն արդեն տևական ժամանակ է՝ սկսել է ինտենսիվ ձևով զարգանալ ու հետ չմնալ համաշխարհային նորաձևությունից: Սակայն դեռ կան մի շարք ոլորտներ, որոնք պետք է հայաֆիկացվեն: Ատեքս նորաձևության կենտրոնը ու Solovonki’s-ը դեռևս մեկ տարի առաջ կատարեցին առաջին քայլն այս ուղղությամբ՝ գործարկելով հայկական առաջին նորաձևության և միայն նորաձևության կայքը՝ atex.fashion և Atex Fashion Magazine էլեկտրոնային ամսագիրը: Սակայն կենտրոնի կրեատիվ անդամները անմիջապես անցան հաջորդ քայլին. ստեղծել առաջին հայկական բրենդային ներքնազքեստներ: Մոտ մեկ տարի տևած քրտնաջան աշխատանքի, տարբեր փորձի փոխանակումների ու ուսումնասիրությունների արդյունքում որոշվեց առաջին հավաքածուն թողարկել միայն արական սեռի ներկայացուցիչների համար: Ոչ, ոչ, բնավ միտված չենք անտեսել իգական սեռին, պարզապես այն դեռ ամողջապես պատրաստ չէ ու ավելի լայնածավալ աշխատանք է պահանջում:
    Ատեքսի հմուտ վարպետների ու դիզայներական ճիշտ լուծումների արդյունքում ստեղծվեցին Solovonki’s-ի կողմից ի սկզբանե նպատակադրված երկու դասական մոդելները ՝ Solo-ն ու Vonki-ն:
    Ավելի լավ հասկանալու համար, թե որն է այս մոդելների տարբերությունը, մեր իսկ խնդրանքով պարզաբանեց հենց ինքը՝ Սոլովոնկին:
    Կներկայացնեք գաղափարը ինչպես ծագե՞ց:
    - Գաղափարներ շատ են եղել, այդ թվում նաև՝ հայկական բրենդային ներքնազքեստ ունենալը: Տևական ժամանակ չէի կարողանում ռիսկի գնալ, բայց, երբ կան կողքիդ հավատարիմ ու օրիգինալ մտածելակերպով օժտված մարդիկ, ապա ոչ միայն ռիսկն է բարձրանում, այլև առկա կասկածներդ էլ են ի չիք դառնում:
    Ինչո՞ւ միայն տղամարդկանց համար:
    - Ո՞վ ասաց միայն տղամարդկանց համար է նախատեսված: Իհարկե ոչ, պարզապես իգական սեռի համար կլինի ավելի ուշ, որի համար չեմ կարող նշել հստակ ժամանակահատված:
    Արդյո՞ք արդեն հնարավոր է գնել ներքնազեստները ու եթե այո, ապա որտեղի՞ց:
    - Առայժմ հնարավոր չէ, սակայն հետագայում ամբողջական մոդելային ու գունային շարքը ունենալուց հետո, անպայման:
    Եվս մեկ հարց ու Ձեզ հանգիստ թողնեմ: Կասեք ինչու՞մն է կայանում Solo ու Vonki մոդելների տարբերությունը:
    - Իհարկե: Ինչպես նկատեցիք, դրանք հենց բրենդի երկու արմատներն են, ոչ մի ավել բան, գեղեցիկ՝ պարզության մեջ: Իսկ տարբերությունը մոդելների միջև կարելի անզեն աչքով տեսնել, սակայն դրանք ունեն իրենց ուրույն դիզայնը ու տարբերվում են նմանատիպ այլ մոդելներից:
    Solo մոդելը, դա սպորտային ոճն է, մեզ հայտնի որպես բակսյորկա:


    Այն եզակի է նրանով, որ շատ չի երկարում դեպի ներքև ու ապահովում է մաքիսմալ հարմարավետություն ի շնորհիվ օգտագործված բարձրորակ նյութերի: Այս մոդելը հարմար կլինի բոլոր նրանց համար, ովքեր առօրյայում ցանկանում են կրել հարմարավետ ներքնազգեստ:
    Vonki մոդելը, հին դասական ներքնազեստն է, որի կողային հատվածները նույնպես լայնեցվել են այնքան, որպեսզի ընդգծեն ազդրերը և միայն:

    Սա կատարվել է նրա համար, որպեսզի ավելորդ անհարմարություն չպատճառի այն կրողին, ինչը սովորաբար լինում է նմանատիպ ներքնազգեստներ կրողների մոտ:
    Ամեն դեպքում, սա դեռ սկիզբն է, աղբողջական մոդելային շարքն ունենալուց հետո ավելի կմանրամասնեմ:
    Solovonki's Underwear. Designed to Wear

    Շնորհակալություն բովանդակ պատասխաների համար:
    Իսկ մեզ մնում է միայն հիանալ հենց այս ներքնազգեստների համար կատարված ֆոտոպատմությունով, որը ներկայացնում ենք ստորև: Վստահ ենք, շատ շուտով մենք դեռ շատ կխոսենք բրենդի ու կատարված նոր աշխատանքների մասին:

    Solovonki's Underwear. Designed to Wear

    Solovonki's Underwear. Designed to Wear

    Solovonki's Underwear. Designed to Wear



    Ն. Սարգսյան